Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակորեն սահմանվում են հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման հիմքերը և մեթոդները, կատարելագործվում հարկվող օբյեկտների գնահատման և հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ բնօգտագործման վճարի հաշվարկ-հաշվետվությունները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031