Բաժիններ՝

Ավետիսյանների հետ նույն բակում ապրող Կարինե Ավետիսյան. «Կրակոցի ձայներ չեմ լսել, բայց էնպես զգացի՝ ոնց որ երկրաշարժ լիներ…». ԳԱԼԱ

Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցած ընտանեկան սպանդից հետո նույն հասցեի մյուս բնակիչը՝ Կարինե Ավետիսյանը, ով սպանված ընտանիքի ազգականն է՝ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր աղջիկը, տեղի ունեցածից հետո մինչ օրս իր բնակարան չի վերադարձել: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նույն բակում՝ սպանված ընտանիքի տան հարեւանությամբ ապրող Կարինեն զարմացած է ու փորձում է հասկանալ, թե ինչպես է գործել սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովը, որ ինքն անգամ կրակոցների ձայներ չի լսել.

«Կրակոցի ձայներ չեմ լսել, բայց էնպես զգացի՝ ոնց որ երկրաշարժ լիներ… ի՞նչ մտածեմ, թե ինչ է կատարվում: Առավոտ ելել, գնացել եմ աշխատանքի, հետո քույրիկս զանգեց, ասաց նման բան է եղել: Եթե կրակոցի ձայներ լսեի, ինչպե՞ս դուրս չէի գա, կամ եթե իմանայի սպանված մարդիկ կան, մի՞թե կթողնեի, աշխատանքի կգնայի»,-  ասել է Կարինե Ավետիսյանը: Նա պատմել է նաև, որ երբ առավոտյան մեկնել է աշխատանքի, դարպասը բաց է եղել, սակայն տարօրինակ որեւէ բան չի նկատել, ուստի անգամ չի կասկածել, թե հարեւան բնակարանում հնարավոր է նման դժբախտ դեպք տեղի ունեցած լինի:

«Մեր տները մեկ բակում են, մի դարպասից մտնում ես, սկզբում իրենցն է, հետո՝ մերը, բայց իրար շատ մոտ չեն, այնպես որ, ես չեմ էլ տեսնում՝ ով է գալիս, ով՝ գնում: Առավոտ գնացել եմ աշխատանքի, տեսել եմ լույսերը մարած է, մտածել եմ՝ քնած են»,- նշել է նա:

Կարինեն  միեւնույն ժամանակ վստահեցրել է՝ ո՛չ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը, եւ ո՛չ էլ ռուսական ռազմաբազայի այլ ներկայացուցիչ Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ կապ չեն ունեցել: Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը մեկ անգամ այցելել է Ավետիսյաններին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս