
Ռուս պատգամավորները կայցելեն Գյումրի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատգամավորների պատվիրակությունը մեկնում է Հայաստան և մտադիր է այցելել Գյումրի քաղաք, ուր ռուս ժամկետային զինծառայողը սպանել է 7 անդամից բաղկացած ընտանիքի:
Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: Նա մանրամասնել է, որ պատվիրակության կազմում ընդգրկվելու են իր առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը, պատգամավորներ Իրինա Ռոդնինան, Բորիս Ռեզնիկը: