
Ռուսաստանի տնտեսությունն առավել քիչ դիվերսիֆիկացված է, քան՝ ԽՍՀՄ-ինը. ՎԶԵԲ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է մնալ առավել քիչ դիվերսիֆիկացված, քան՝ ԽՍՀՄ-ի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Սումա Չակրաբարտին.
«Մենք հետազոտություն ենք անցկացրել 2012 թվականին, ինչը ցույց է տվել, որ Ռուսաստանն առավել պակաս դիվերսիֆիկացված է, քան՝ Խորհրդային Միությունը: Նա ավելի քիչ դիվերսիֆիկացված է ներկայումս, ընդ որում՝ ինչպես սեկտորային, այնպես էլ՝ տարածաշրջանային ասպեկտներով:
Դա արտասովոր եզրակացություն է: Սակայն (բարեփոխումների մասին) քաղաքական որոշումները հետաձգվել են, այդ թվում նաև նրա համար, որ բարձր մակարդակի վրա են պահպանվել նավթի գները: Ներկայումս ժամանակն է՝ դիվերսիֆիկացմամբ լրջորեն զբաղվելու համար»: