
ՊրոԿրեդիտ բանկի նոր ծառայությունը՝ բանկային ծառայություններ բոլոր օրերին և ժամերին

ՊրոԿրեդիտ Բանկը սկսում է 2015թ.՝ առաջարկելով իր հաճախորդներին նորարարական և ժամանակակից լուծումներ:
Բանկը շուտով կբացի նոր սպասարկման կետեր Մաշտոցի պողոտայում և Տերյան փողոցում: Առաջին անգամ հայկական շուկայում, հաճախորդները կկարողանան օգտվել բոլոր բանկային ծառայություններից շաբաթվա բոլոր օրերին, ցանկացած ժամի:
Մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանն ասաց. «Մեր նոր սպասարկման կետերը հնարավորություն կընձեռեն մեր հաճախորդներին՝ գործարքներ կատարել իրենց հարմար ցանկացած օրվա ցանկացած ժամին՝ օգտվելով ինքնասպասարկման ժամանակակից տարածքներից:» Նոր ինքնասպասարկմամբ ծառայությունների համար ապահովվելու են բարձր տեխնոլոգիական ԱԳՄ-ներ և վճարային սարքեր (Pay Box), որոնք հնարավորություն կտան մեր հաճախորդներին ինքնուրույն կատարել գործարքներ՝ խուսափելով հերթերից և խնայելով իրենց ժամանակը»:
Ներքին ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արտակ Ենգոյանն ասաց. «Մեզ համար մշտապես առաջնային կարևորություն ունի մեր հաճախորդների հարմարությունը և նրանց բիզնեսի արդյունավետությունը. այդ նպատակով Բանկը ներդնում է զգալի ռեսուրսներ և ջանքեր: Սա ևս մեկ քայլ է ավելի հաճելի և հարմարավետ բանկային գործունեությանն ընդառաջ»: