Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն Դավոսում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպելու են Շվեյցարիայի Դավոս քաղաքում, ուր ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը:

Գործակալության տվյալներով՝ Զարիֆը Դավոս կմեկնի այսօր: Հանդիպման ժամանակ քննարկվելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է Իրանի ունեցած ցենտրիֆուգների քանակին, ինչպես նաև Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր վերացմանը:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ավարտի ժամկետը երկարաձգվել է երկու անգամ: Այժմ վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի հունիսի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031