Բաժիններ՝

Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի պահուստները կրճատվել են մոտ 7 միլիարդ դոլարով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում (հունվարի 9-16) Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են 6.8 միլիարդ դոլարով՝ նվազելով մինչև 379.4 միլիարդ դոլարի: Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի նյութերում:

2014 թվականի դեկտեմբերի արդյունքներով՝ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները նվազել են 33.42 միլիարդ դոլարով: Դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկը պարզաբանեց, որ պահուստները կրճատվում են բանկերին արժութային վարկեր տրամադրելու պատճառով:

Դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ոսկու պաշարները նոյեմբերին աճել են 19 տոննայով՝ հասնելով 1187.5 տոննայի, ինչն առավելագույն ցուցանիշ է վերջին 20 տարվա համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031