Բաժիններ՝

Ներկայումս Ուկրաինայի արևելքում գտնվում է ավելի քան 9000 ռուս զինծառայող. Պորոշենկո

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դավոսում երեկ հայտարարել է, որ Ղրիմից բացի, օկուպացվել է Ուկրաինայի տարածքի 7 տոկոսը՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:

Պորոշենկոն հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում գտնվում է ավելի քան 9000 ռուս զինծառայող, որոնք ռազմական գործողությունների են մասնակցում Դոնբասում՝ հանդես գալով ռուսամետ անջատողականների կողմից:

Պորոշենկոն հավելել է, որ նրանք զինված են ավելի քան 500 միավոր զրահատեխնիկայով, ծանր հրետանիով ու անձնակազմի փոխադրման մեքենաներով: Պորոշենկոն մանրամասնել է, որ դրանք հատուկ ծառայությունների տվյալներն են:  Պորոշենկոն Ռուսաստանին կոչ է արել կատարել մինսկյան արձանագրությունը:

Նա միաժամանակ Արևմուտքին կոչ է արել աջակցել երկրին պաշտպանական ոլորտում: Նրա խոսքերով՝ Ուկրաինան որևէ մեկից չի պահանջում մահաբեր սպառազինություն, սակայն երկիրը կարիք ունի պաշտպանական տեխնոլոգիաների:

Պորոշենկոն խոստացել է, որ Ուկրաինան արդեն երկու տարի անց կարող է հաղթահարել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը. «Մոսկվան Ուկրաինան կկորցնի որպես բնական գազի վաճառքի շուկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս