Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շուրջ 127.6 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին՝ 38-ամսյա «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ՀՀ համար իշխանությունների տնտեսական ծրագիրը սատարելու նպատակով:
«Կենսաթոշակային բարեփոխումները նախապատրաստվել են բավականին երկար, փաթեթում հստակորեն նշված էին դրանց նպատակները, որոնցից ամենակարևորը երկրի տարեց բնակչության շրջանում աղքատության նվազեցումն է:
Telcell-ի վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է «Telcell» ՓԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:
Այսօր զրուցելու ենք Հայաստանի քաղաքական կյանքում ժամանակին հսկայական ազդեցություն ունեցած ու, թերևս, ամենահակասական գնահատականների արժանացած քաղաքական գործիչներից մեկի հետ: Մեր հյուրն է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Աշխատող մարդուն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել ու խրախուսել: Շատ բան պետք չէ՝ պայման, հնարավորություն, արդարություն, մրցակցություն»,-համոզված է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը լավ գիտի բոլոր ոլորտներում առկա խնդիրների մասին. այստեղ գտնվող տաքսիստների պես շատ-շատերն են օրվա ապրուստը վաստակելու փոխարեն, բանկերի բարձր տոկոսները մարելու մասին մտածում:
«Դե, դեմ ենք քվեարկելու միանշանակ: Բայց հնարավոր է, որ այս ամիսների ընթացքում քննարկման փուլ անցկացնենք, տեսնենք՝ ինչ պրոցեսներ կան, խնդիրները որն են, հետո… թե չէ՝ ոտքի վրա ստորագրություն հավաքել, բերել ներկայացնել… մենք պատահական քաղաքական ուժ չենք, որ նման… Մարդիկ են, փոքրամասնություն են, հաղթահարման խնդիրներ ունեն, հարց են բարձրացնում, ինչի՞ մենք պիտի տրամադրություններս գցենք»:
Չնայած գյուղատնտեսական տարին շուրջ 2 շաբաթով սովորականից ավելի շուտ է սկսվել, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ եղանակային պայմանները բարենպաստ են և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Մարտի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13236144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Մարտի 23-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Թելման Ա.-ն:
Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից:
Վանաձորի Առափնյա (Բանգլադեշ) եւ Խնձորուտ (Ջունգլիներ) թաղամասերն իրար միացնող կամրջի տակ հիմա ջրի փոխարեն նոր աղբավայր է գոյանում: Ժամանակին ջրի ձայնից` հարեւանությամբ գտնվող թիվ 24 դպրոցի բաց մարզդաշտում պարապողներն իրար ձայն չէին լսում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվող ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի վարձավճարի և այլ խնդիրներն ուսունասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեսանկարահանող սարքերի գործարկման հետևանքով ՀՀ քաղաքացիների ուսերին դրվել է 12 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ: Նրա խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը մարդիկ օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, ապա հիմա ստիպված են կրճատել այդ ծախսերը և վճարել տեսախցիկների արձանագրած խախտումների համար»:
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Վահանի Թորոսյանը (ծնված 1992թ., Արթիկի զ/կ):
27-ին, 29-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
«Հանդիպեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Ձեռք է բերվել համաձայնություն` հանդիպում անցկացնելու և ԼՂ հիմնախնդիրը քննարկելու համար: Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:
Դահլիճում ներկաներից մեկը նույնիսկ առարկա նետեց դատարանի ուղղությամբ: Դատարանում հնչեցին նաև հայհոյանքներ:
Sky New-ը հղում անելով Malaysia Airlines-ի հայտարարությանը, գրում է, որ անհետացած Boeing 777-200 ինքնաթիռը ջուրն է ընկել Հնդկական օվկիանոսի հարավային մասում:
Օրակարգում խորհիդի աշխատանքային պլանի հաստատումն էր: Քննարկվել են ինչպես անցած տարի իրականացված աշխատանքները, այնպես էլ 2014 թվականի անելիքները:
«Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որոնք գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Ուկրաինայի դեմ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք այլևս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»,- ասել է Բիլդտը։
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրելու համար հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
«Հին Էրիվան»-ի և «Յունաբանկի» խնդիրը նոր չէ, այն դատական ատյաններում քննվել է՝ քաղաքացիական գործի շրջանակում: Գործը նոր ընթացք է ստանում՝ այս անգամ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, ինչպես նաեւ որոշման օրինականությունը ստուգած՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը:
Ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուեր համարում է, որ առաջիկայում Ռուսաստանն այնքան զբաղված է լինելու Ուկրաինայում, որ որևէ ակտիվ գործողություններ Ղազախստանում, Բելառուսում և հատկապես Հայաստանում չի ձեռնարկելու:
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը:
Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:
Երկակի ստանդարտները վատ «հատկություն» ունեն: Դրանք հաճախ բումերանգի էֆեկտով հետ են վերադառնում: Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը երկակի ստանդարտների հետադարձ հարվածը ստանալու բազմաթիվ առիթներ ունեցել են:
Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար:
Մարտի 24-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն:
Մարտի 24-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում` «Կլայկ» խանութ սրահին պատկանող պահեստում:
Շարունակելով՝ նախարարը նշեց. «Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է հօգուտ նրա, որ ձեր ֆրակցիան քվեարկեց դրան, ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և, այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»: