
«Կամուրջ»-ը կապ կհաստատի արցախցիների եւ արտերկրում ապրող հայրենակիների հետ

karabakh-open.info-ն գրում է. 2014 թվականին ԼՂՀ-ում երիտասարդական ծրագրերից մեկը կրելու է «Կամուրջ» խորհրդանշական անունը: Նախատեսվում է այդ ծրագրի միջոցով կապ հաստատել արցախյան այս կամ այն բնակավայրի եւ նրա այն բնակիչների հետ, ովքեր ապրում են արտերկրում: Այս ծրագիրը մեկն է երիտասարդական դաշտում նոր տարում իրականացվելիք միջոցառումներից, որոնք ներկայացվել են մարտի 22-ին կայացած երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի նիստում:
Օրակարգում խորհիդի աշխատանքային պլանի հաստատումն էր: Քննարկվել են ինչպես անցած տարի իրականացված աշխատանքները, այնպես էլ 2014 թվականի անելիքները:
Խոսքն ինչպես մշակութի եւ երիտասարդութայն հարցերի նախարարության աշխատանքների մասին էր, այնպես էլ` երիտասարդական դաշտում իրականացված պետական ծրագիրերի: Քննարկվել են դրանց իրականացման նպատակով համագործակցության մեխանիզմների հստակեցման հարցերը:
Խորհրդի նիստում ընդունվել է Արցախի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության առաջարկը Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի հետ համագործակցության վերաբերյալ: Երիտասարդական կառույցների ներկայացուցիչներն արդեն մեկ անգամ եղել են Միջնավանում: Հերթական այցը նախատեսվում է ապրիլին: