Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ազգային անվտանգության համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում: Իր խոսքում ԱԱԽ քարտուղարը հանգամանալից անդրադարձել է երկրի ներքին և արտաքին անվտանգության բնագավառներում առկա սպառնալիքներին, դրանց չեզոքացմանն ուղղված գործողություններին, ներկայացրել է անվտանգության համակարգի համակարգային բարեփոխումների բովանդակությունն ըստ բնագավառների, ինչպես նաև ամփոփել արտերկրյա գործընկերների հետ անվտանգության ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքները և ապագայի ծրագրերը:

Ազգային անվտանգության խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31