Բաժիններ՝

Ավտովթար` Արշակունյաց պողոտայում

Մարտի 24-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 16 U S 222 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը: Զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս