Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն, ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն:
Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:
«Երբ Հոլոքոստը ժխտող Իրանի նախագահ Ահմադինեջադը փակեց Twitter-ը, ԱՄՆ-ն դատապարտող հայտարարություններով արձագանքեց, բայց երբ Էրդողանը նախքան ընտրությունները փակում է Twitter-ը, նրանք ինչ-որ բառ արտաբերու՞մ են»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի միավորումից հետո Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները Ռուսաստանի համար «նոր գործընկերություն» պետք է կառուցեն:
Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի:
Մարտի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 38 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից:
Ներկայումս Ասադի տապալումն անխուսափելի չէ, ինչպես որ շատերին թվում էր մեկ տարի առաջ:
Այն պետք է ընդունել առավոտյան, ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 14 օր է:
Ըստ նախնական տվյալների` կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Մարտի 20 –ը ՄԱԿ-ի կողմից նշվում է որպես Երջանկության միջազգային օր: Սա այնպիսի օր է, երբ կարելի է մի փոքր խորհել, թե ինչ է իրական երջանկությունը եւ վերհիշել կյանքի երջանիկ պահերը:
Համացանցում է հայտնվել վանաձորցի Դավիթի կողմից «Դեմ եմ» ռեփի ձայնագրությունը:
Գարին նիհարեցնում է. այս մասին տեղեկացնում են դիետոլոգները: Նրանք նշում են, որ այս իդեալական մթերքն օգտագործում են դիետիկ սննդակարգում: Գաղտնիքը նրա բաղադրությունն է: Այն պարունակում է շատ մանրաթելեր, վիտամիններ, սննդարար նյութեր, շատ քիչ կալորիաներ և ամինաթթուներ:
27-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Երևանի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, և իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող 2 երիտասարդներ, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:
18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի նորակոչիկների վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային` զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերծվածքներ կատարելով` ինքն իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել է Ավագ Հարությունյանը, Հայաստանում առկա խաղողի այգիների տարածքի ցուցանիշը չափազանցված է:
Ինչպես ընդդիմությունն է փորձում իշխանության դեմ պայքարում ունենալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, այնպես էլ Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը ճնշելու և նրան որպես մրցակից վերացնելու հարցում փորձում է ստանալ ռուսական իշխանության թույլտվությունը:
Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի պաշտոնական ալիքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34MT170 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33OT948 պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
168.am-ը ցավակցում է Ստեփան Գիշյանի հարազատներին եւ մերձավորներին:
Անցած տարվանից որոշ մասնագիտացված խանութներում հայտնվել են անհայտ արտադրության, շփոթեցնելու չափ «Ինտեռսկոլին» նման, կեղծ գայլիկոններ, որոնց վրա սակայն չկա արտադրողի հասցեն, սերիական համարը և մի շարք այլ տարբերանշաններ, բայց անվանումը նույնն է, գների տարբերությունը մոտ 2000 դրամ է:
Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել:
Հիշեցնենք, որ Տիբեթից հատուկ այցով Հայաստան էր գալու հոգևոր բարձր կարգ ունեցող վանական-լամա Եշե Նյիման՝ Տիբեթյան Լամաների Լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու համար
Շվեյցարիայի Արդարադատության Դաշնային Գրասենյակը դիմել է Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանին (ԵՄԻԴ)՝ վերանայելու Դոգյու Փերինչեքի գործը, համաձայն որի՝ ԵՄԻԴԸ-ը որոշել է, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար Շվեյցարական դատարանների կողմից ֆինանսական և քրեական պատասխանատվության ենթարկող վճիռները մարդու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող գործողություններ են:
Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Առաջին հերթին` մենք ուզում ենք Ռուսաստանին հղել հստակ ուղերձ, որ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են մեզ համար և հակասում են միջազգային իրավունքին:
IBM Watson գերհամակարգչի միջոցով այսուհետ հնարավոր կլինի բուժել ուղեղի քաղցկեղը: Այս մասին հայտնում են ամերիակացի ուռուցքաբանները: Նրանք նաև նշում են, որ հնարավոր կլինի այդ եղանակով բուժել անգամ գլիոբլաստոմա վտանգավոր հիվանդությունը:
Վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: Տատը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: