
«Կլայկ» խանութ-սրահում հրդեհ է բռնկվել

Մարտի 24-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում` «Կլայկ» խանութ սրահին պատկանող պահեստում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.11-ին, մարվել` 12.20-ին:
Այրվել է պահեստի պատերի և առաստաղի երեսպատման փրփրապլաստը 50 քմ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն