Ջեյմս Ուորլիքը գրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներին:

«Հանդիպեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Ձեռք է բերվել համաձայնություն` հանդիպում անցկացնելու և ԼՂ հիմնախնդիրը քննարկելու համար: Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել է երեկ երեկոյան: Ըստ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության` համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին որևէ տեղեկություն չկա, մինչդեռ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեռ մարտի սկզբին հայտարարել էր, որ Հաագայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

Կարդացեք նաև

Երեկ Ուորլիքն իր միկրոբլոգում խոսել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին` այն գնահատելով դրական:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31