Բաժիններ՝

Փնտրվում է հետաքննիչը. «Փաստինֆո»

«Հին Էրիվան»-ի և «Յունաբանկի» խնդիրը նոր չէ, այն դատական ատյաններում քննվել է՝ քաղաքացիական գործի շրջանակում: Գործը նոր ընթացք է ստանում՝ այս անգամ «Հին Էրիվան»  ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, ինչպես նաեւ որոշման օրինականությունը ստուգած՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

2013թ. սեպտեմբերին Մանվել Տեր-Առաքելյանը դիմել էր ոստիկանություն՝ պահանջելով «Յունիբանկի» վարչության նախագահ Վ. Աթայանի դեմ  քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի  214-րդ և 178-րդ  հոդվածների հատկանիշներով՝  առևտրային կամ այլ կազմակերպությունների  ծառայողների կողմից   լիազորությունները չարաշահելը և խարդախություն:  Հետաքննիչ Ա.Հարթենյանը մերժել էր դիմումը,   բողոքը մերժել էր նաև վերադաս դատախազ Դավթյանը: Գործի նախապատմությունը հետևյալն է՝ «Յունիբանկը»   հայտարարել էր,  որ  Մ.Տեր-Առաքելյանը խախտել է  վարկային պայմանագիրն ու մուծումների ժամկետները, և  Տեր-Առաքելյանի գույքի վրա կալանք էր դրվել, իսկ «Հին Էրիվան»-ը՝  ճանաչվել անվճարունակ՝ այն դեպքում, որ մուծումներ կատարվել են:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստին ոստիկանության ներկայացուցիչները չէին ներկայացել, չէր ներկայացել նաև դատախազ Դավթյանը: Դատախազության դիրքորոշումը ներկայացրել է դատախազ Տիգրան Ենոքյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս