
Մաքրել են` «պտիչկա» դնելու համար

asparez.am-ը գրում է. Վանաձորի Առափնյա (Բանգլադեշ) եւ Խնձորուտ (Ջունգլիներ) թաղամասերն իրար միացնող կամրջի տակ հիմա ջրի փոխարեն նոր աղբավայր է գոյանում: Ժամանակին ջրի ձայնից` հարեւանությամբ գտնվող թիվ 24 դպրոցի բաց մարզդաշտում պարապողներն իրար ձայն չէին լսում: Հիմա ՀԷԿ-ի «շնորհիվ» ջուրը ցամաքել է, իսկ աղբը քամու թեւով տարածվել է շրջակայքում:
Թե խնձորուտցիները, թե Առափնյա թաղամասի բնակիչները գրեթե երդվում են, որ աղբը գետը չեն լցնում՝ 2 կողմից մինչեւ գետը հասնելը աղբամաններ կան դրված: Իսկ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պատասխանատուները հավաստիացնում են, թե ամեն տարի գետերի հուները մաքրվում են:
Մանրամասներն` այստեղ