«Այո՛, 19-րդ դարի 2-րդ կեսին, 20-րդի սկզբին հայ կանայք ընտանիքում ունեցել են բավականին լուրջ խնդիրներ՝ կապված իրավունքների և գործառույթների հետ: Հետո եկավ խորհրդային շրջանն իր ենթափուլերով, որտեղ դարձյալ կային խնդիրներ, բայց նույն Խորհրդային միությունն ուներ նաև որոշակի պոզիտիվ գենդերային քաղաքականություն. դա կնոջ զբաղվածության աճն էր, նոր մասնագիտությունների ի հայտ գալը և այլն: Իսկ անկախացումից հետո իրավիճակը փոխվեց, քանի որ փոխվեցին մեխանիզմները, ընտանիքի նյութական ապահովվածությունը, արժեքային ազդակները և այլն»,- հայ հասարակությունում կնոջ դերի փոխակերպումների մասին է պատմում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:
Նույնականացման քարտեր՝ որոնց վերահսկումն ու տեխնիկական գործընթացները, մեծ հաշվով, բան են մնացել, ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որի արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների և մի օրինակ, որը բոլորին է ցնցել, 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչների, որի արդյուքնում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական բլոկի թեկնածուն:
Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում, վիճաբանության ժամանակ, մի քաղաքացու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցնողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթով:
Դրոշի իջեցումից հետո բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում՝ կապված այդ փաստի հետ:
Առանձին տուն, լավ պայմաններ ու անհոգ կյանք ունենալու ձգտումն է, որ աթանեցի երիտասարդներին գյուղից դուրս է տանում: Ուզում են քիչ չարչարվել, շատ վաստակել:
Ռասմուսենն ընդգծել է, որ զորավարժությունները՝ որպես այդպիսին, պարտադիր չէ, որ լինեն հարձակողական բնույթի:
Բանկի Խորհուրդը հաստատվել է հետևյալ կազմով` Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան, Խորհրդի անդամներ Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Սուրեն Հայրիյան և Հրահատ Արզումանյան:
Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Հունիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 94 շենքի մոտ «Բոգդան A69201» մակնիշի ավտոբուսի սրահից դուրս է ընկել 19-ամյա քաղաքացուհի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշված գյուղերի ներքին ցանցերի հետ ջրագծի միացման վայրում նախկինի պես արձանագրվել է 9 մթն. ճնշում: Սակայն արդեն Փարաքարի բաշխիչ ցանցում, ճնշման կտրուկ անկման պատճառով ջուրը չի կարողանում լցվել մոտ 60 մետր բարձրության վրա գտնվող ՕԿՋ: Արդյունքում, դադարել է գյուղի ջրամբարի «տակ գտնվող» փողոցների ջրամատակարարումը: Գյուղի մյուս հատվածներում, ինչպես նաև Թաիրովում պահպանվում է ջրամատակարարման գործող ժամանակացույցը: Փարաքարի մի շարք հատվածներում արդեն իսկ հայտնաբերվել են վթարված խողովակներ, որոնցից ջուրն արտահոսում է բարձր ճնշմամբ:
ՍԴ-ն որոշեց, որ Կարեն Անդրեասյանի կողմից վիճարկվող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը ՍԴ այսօրվա որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանականերում համապատասխանում է Սահմանադրությանը:
Քառյակից ավելին սպասել չէր էլ կարելի, քանի որ դրա ներկայացուցիչներն ուղղակի սարսափի մեջ էին ընկնում, երբ լրագրողները հարցնում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման պահանջի բացակայությունը բացատրում է այսպես. «Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք՝ դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Մենք բազմիցս տեսել ենք, որ անձինք հեռացել են, ու իշխանության եկածներն օգտվել են բարիքներից, և իշխանափոխությունն էլ չի ծառայել ժողովրդին»: Պարզվում է, որ ՀՅԴ-ն մինչև հիմա չգիտի, թե ինչ համակարգ ենք ունենալու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո. մինչդեռ ՀՅԴ-ն արդեն տևական ժամանակ հայտարարում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Ըստ նրա՝ բյուջեն արդյունավետ իրականացնելու համար պետք է ապահովել հավասար արդյունքի ստեղծում, այլ ոչ թե մի կերպ մարդկանց քամելով պետական գանձարան որոշակի միջոց ներկայացնել՝ իբրև կատարված և համաքաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործողություններ:
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ավտոերթ անցկացրեց, որի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեց և որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին: Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։
Ուկրաինայի ընտրության իրավունքը ոչ ոք չի վիճարկում:
Այսօր քիմկոմբինատի 100-ից ավելի աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Վանաձորում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերի և իրենց հետագա աշխատանքի խնդիրների լուծումը: Քիմկոմբինատի ապագան դեռևս մշուշոտ է: Այս առընչությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրությամբ, իսկ այնուհետև խորհրդարանում բանավոր հարցով դիմել եմ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության դրության և դրա աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրով: Նախարարը հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են ներդրումներ, որոնք հնարավորություն կտան վճարելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերը և որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցելու, հնարավոր օգնություն ցուցաբերելու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության վերագործարկման գործում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իշխանությանը կոչ արեց լուրջ վերաբերվել քառյակի առաջարակություններին և կառուցողական դարձնել իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Ռուստամյանը հայտնեց, որ փաստաթուղթն ուղարկվել է նաև ՀՀ վարչապետին ու նախագահին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բռնաբարության, ավազակության, առևանգման, ինչպես նաև քրեական օրենսգրքի ևս երկու հոդվածներով մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում որպես Էդգար Վարագյաի պաշտպան ներգրավվեց Արայիկ Ալվանդյանը, ով հայտնեց, որ նախաքննության ընթացաքում մասնակցել է ամբաստանյալի պաշտպանությանը, ծանոթ է քրեական գործի նյութերին: Դատարանում փաստաբանը […]
Մայիսի 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հաշվետու հավաքը։ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը կուսակցության հերթական համագումարներից հետո ավանդաբար ամփոփում է արված աշխատանքները, ուրվագծում առաջիկա անելիքները՝ ելնելով կուսակցության համագումարում նախանշված դրույթներից։ ՀՀԿ ղեկավարությունը մեծ ուշադրության է արժանացնում երիտասարդներին` նրանց ներուժն օգտագործելով բոլոր ոլորտներում՝ կուսակցական ծրագրերում, պետական կառավարման մարմիններում, հանրային աշխատանքներում։
Իրաքում՝ Դիյալահում, հուղարկավորման ժամանակ այսօր պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց 4 խախտումներ, որոնք, ըստ նրա՝ հիմնավորում են «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքի կոռուպցիոն բնույթը: Նա շեշտեց, որ ոչ թե դեմ են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, այլ խնդիրը գործարքի էությունն է:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:
«Երբ լսում եմ, որ սահմանին ջահել երեխա է մահացել… ի՞նչ կապ ունի մեր տարիքը, երբ ես ինձ վրա վստահ եմ, երբ գիտեմ, որ ես եւ ինձ նման շատ-շատերը կարող ենք լինել նրանց կողքին։ Սահմանում «խոխոցը դուխնք տլան», լավ գիտենք պատերազմն ինչ է»:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի զոհված զինծառայողներն ամերիկացիներ են:
Կիվիրյանի պաշտպանները դատարանում մտահոգություն հայտնեցին, որ վկան մինչև նիստի սկսվելը հեռախոսով զրուցել է Վիգեն անունով ինչ-որ մեկի հետ, բողոքել, որ իրեն դատարան են ուղարկել։ Պաշտպանների հարցին, թե Վիգենն ով է, վկան հրաժարվեց պատասխանել։
«Նուրսուլթան Նազարբաևի նման լուրջ քաղաքական գործիչը չէր կարող չիմանալ, որ տվյալ նամակի ընթերցումը դիվանագիտական էթիկայի խախտում է, բայց բավականին լուրջ հայտարարություն արվեց, որում՝ անկախ տոնից, ցինզմից, կար արհամարհական վերաբերումք Սերժ Սարգսյանի և նրա ներկայացրած պետության նկատմամբ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ռոուհանիի այս հայտարարությունն արվել է Ժնևում այսօր ավարտված Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների ֆոնին:
«Գազպրոմը» Լիտվայի ներքին շուկայի հիմնական գազամատակարարն է:
«Ժառանգություն» կուսակցություն վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռևս ՕԵԿ-ից խորհրդակցությունների հրավեր չեն ստացել. «Ինձ հայտնի չէ, մենք մի քանի օր առաջ վարչության նիստ ենք ունեցել, այդ պահին չի եղել նմանատիպ հրավեր, հիմա չգիտեմ` կա՞, թե՞ չէ: Եթե լինի, բնականաբար, կքննարկենք մենք, իրար ինչ-որ կերպ կպատասխանենք: Այս պահի դրությամբ ես տեղեկություն […]