
Իրանն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի հասնի իր միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին. Ռոուհանի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայում հայտարարել է, որ Իրանն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի հասնի իր միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրին.
«Իրանն արդեն իսկ ցույց է տվել, որ իր ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ: Մենք կանենք ամեն հնարավոր բան՝ «Վեցյակի» հետ վերջնական պայմանագիր կնքելու համար»:
Ռոուհանիի այս հայտարարությունն արվել է Ժնևում այսօր ավարտված Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների ֆոնին: Այդ խորհրդակցություններն անցկացվել են հունիսի 16-ին Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլի շեմին: