
«Ժառանգությունը» ՕԵԿ-ից քաղաքական կոնսուլտացիաները սկսելու հրավեր չի ստացել

«Ժառանգություն» կուսակցություն վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռևս ՕԵԿ-ից խորհրդակցությունների հրավեր չեն ստացել. «Ինձ հայտնի չէ, մենք մի քանի օր առաջ վարչության նիստ ենք ունեցել, այդ պահին չի եղել նմանատիպ հրավեր, հիմա չգիտեմ` կա՞, թե՞ չէ: Եթե լինի, բնականաբար, կքննարկենք մենք, իրար ինչ-որ կերպ կպատասխանենք: Այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, որ մեզ այդ հրավերքը կա: Երբ իրենք ցանկությունը հայտնեն հանդիպելու, մենք իրենց պատշաճ կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիանների շրջանակներում, հունիսի 9-ից սկսել է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: