Արգիշտի Կիվիրյանի գործով վկան դատարանում կուլ տվեց հեռախոսի SIM քարտը. (տեսանյութ). news.am
Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 10-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում գործով վկա Հմայակ Փաշինյանը կուլ տվեց իր հեռախոսի SIM քարտը, որպեսզի դատարանում չասի, թե մինչեւ դատական նիստն ում հետ է խոսել հեռախոսով։ Գրում է news.am-ը:
Կիվիրյանի պաշտպանները դատարանում մտահոգություն հայտնեցին, որ վկան մինչև նիստի սկսվելը հեռախոսով զրուցել է Վիգեն անունով ինչ-որ մեկի հետ, բողոքել, որ իրեն դատարան են ուղարկել։ Պաշտպանների հարցին, թե Վիգենն ով է, վկան հրաժարվեց պատասխանել։
«Հարգելի դատարան, ես մինչեւ դատական նիստը իմ անձնական հարցերով էի խոսում, եւ դա որեւէ կապ չունի դատական նիստի հետ»,-ասաց վկան։ Նրա խոսքից հետո դատավորը հարցը հանեց՝ պատճառաբանելով, թե այն գործին չի առնչվում։
Պաշտպանները կրկին հարցեր ուղղեցին վկային՝ այս անգամ փորձելով ճշտել նրա հեռախոսահամարը։ Վկան վրդովվեց, հանեց բջջայինի SIM քարտն ու կուլ տվեց այն:
Մանրամասներն՝ այստեղ