
Դևլեթ Բահչելին Թուրքիայի Գլխավոր շտաբի պետին կոչ է արել հրաժարական տալ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելին կոչ է արել հրաժարական տալ:
Բահչելին նման կոչ է արել այն բանից հետո, ինչ քրդաբնակ Դիարբեքիր նահանգում ցուցարարներից մեկը զորամասի դրոշակաձողի վրայից իջեցրել է Թուրքիայի դրոշը: Բահչելին ընդգծել է, որ Թուրքիայի դրոշը ժողովրդի հպարտությունն է, և Գլխավոր շտաբի պետը պետք է պատիվ ունենա և հրաժարական տա:
Նշվում է, որ դրոշի իջեցումից հետո բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում՝ կապված այդ փաստի հետ: