Չարենցի փողոցում 19-ամյա աղջիկը դուրս է ընկել ավտոբուսի սրահից. Նրան տեղափոխել են հիվանդանոց
Հունիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 94 շենքի մոտ «Բոգդան A69201» մակնիշի ավտոբուսի սրահից դուրս է ընկել 19-ամյա քաղաքացուհի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն