Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հետ:
Ի վերջո Երևանում «Արարատ-73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան կտեղադրվի: Նախաձեռնության հեղինակները լեգենդար ֆուտբոլիստներն են, իսկ հովանավորը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
Ուկրաինան հույս ունի, որ մոտ ժամանակներում կստորագրի նաև Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի երկրորդ մասը` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատալսումը:
Զորահավաք է հայտարարվել նաև Իրաքի շիական ոստիկանությունում:
Ինչպե՞ս է Ուկրաինայի իշխանությունը պատրաստվում կարգավորել իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ շարունակվում են բախումները բանակի և զինյալների միջև: Այսօրվա ասուլիսում պատասխանելով մեր այս հարցին` Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հիշեցրեց, որ այդ խնդրին երդմնակալության օրը անդրադարձել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին, ասել է. «Հընգերներ ենք, քուրիկ ջան, նորմալ հընգերներ ենք»:
«Մայիսի 25-ին կայացան նախագահական ընտրությունները, և բառացիորեն երկու օր անց Հայաստանի նախագահը շնորհավորեց նորընտրին նախագահ պարոն Պորոշենկոյին` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուկրաինան դա գնահատեց որպես բարեկամական քայլ, և այդ շնորհավորանքով Հայաստանը ճանաչեց ընտրությունները և դրա արդյունքները, այդ իսկ պատճառով դեսպանը վերադարձավ Հայաստան»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Այն, ինչ տեղի ունեցավ Մոսուլում, բնականաբար, միայն հայերի դեմ չէր ուղղված, այլ ընդհանրապես սա ոտնձգություն էր ամբողջ Իրաքի բնակչության դեմ: Ծայրահեղականները, ուր էլ ներխուժում են, անմիջապես պարտադրում են իրենց իշխանությունն ու օրենքները: Դե իսկ քրիստոնյաներն էլ ինքնաբերաբար դեմ են կանգնում նման պարտադրանքներին: Նրանք գաղթեցին՝ լքելով տասնամյակներով կառուցած իրենց տներն ու աշխատավայրերը: Ի դեպ, քրիստոնյաների հետ գաղթել են նաև չափավոր իսլամներ, որոնք նույնպես չեն դիմացել զինյալների պահանջներին:
Կոռուպցիան և հասարակությունը. ինչպե՞ս է պայքարում ոստիկանությունը այդ չարիքի դեմ:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի բնակավայրերից մեկում հայկական ԶՈՒ մասնակցությամբ մարտեր են ընթանում:
Ըստ Զուրաբյանի՝ այդ գումարն օգտագործվել է ապօրինի «ֆռռացնելու» համար. «Եթե այս կես միլարդի հանելուկը չբացահայտվի, դուք կապացուցեք ձեր կրիմինալ բնույթը»:
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն է տարվում ապրիլի 15-ից:
Երեկ տեղի է ունեցել նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ`առաջին նախագահի թիմը համալրելու համար, Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) դստեր հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Ակնառու եւ կարկառուն ՀՀԿ-ականներ, կայքի տեղեկություններով, հարսանիքին չեն մասնակցել: Մինչդեռ, ՀԱԿ-ից բազմաթիվ մարդիկ են ներկա եղել:
Յացենյուկի խոսքերով՝ իշխանությունները պետք է մշակեն երկարաժամկետ ռազմավարություն, քանի որ ցայժմ ամեն ինչ արվել է միայն ժամանակավոր հենքով, ինչն առնչվել է միայն Ղրիմի հարկադիր վերաբնակներին:
«Որքան էլ որ մեզ համար Եվրամիությունը շատ ավելի ցանկալի է՝ բարձր չափորոշիչների առումով, իսկապես մենք պետք է ձգտենք, որ վաղ թե ուշ եվրոպական շուկան մեզ համար լինի հասանելի և´ որակի, և´ մրցունակության, և´ կայունության առումով, բայց այնուամենայնիվ չենք կարող հերքել, որ Հայաստանն այսօր մտնելով Մաքսային միություն հետո արդեն ավելի լայն՝ Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան: Սա առաջին կարևորագույն հանգամանքն է»,- այսօրվա ասուլիսում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Քաղաքական պատասխանատվությունն արդեն վրա է հասել, և քաղաքական ձախողված բյուջեն ձախողվել է, բայց չենք կարող դասեր չքաղել նախընթաց գործողություններից»,- ասաց Ա.Մինասյանը:
Յացենյուկն ընդգծել է, որ դա ռուսական ծուղակ է, և իրենք քաջատեղյակ են ռուսական այդ ծուղակների մասին:
Նա շատ փորձառու քաղաքական գործիչ է, Սերժ Սարգսյանը նրա զինակիցներից մեկն է եղել, հինալի գիտի Ս. Սարգսյանի ունակությունները, հիանալի գիտի նաեւ Գ. Ծառուկյանին եւ ես գտնում եմ, որ առաջին նախագահը, որին ես հարգում եմ, իր խղճին հակառակ է գնացել, երբ որ այդ համեմատությունը անց է կացրել: Գործարքի մեջ է մտել իր խղճի հետ: Նորից եմ կրկնում առ իմ հարգանքը Գ. Ծառուկյանին, էլի կան շատ հայտնի պետական- քաղաքական գործիչներ, բայց համեմատել այսօր, ես օրինակ չեմ տեսնում: Ես սա կարող եմ Ավետարանի վրա երդմամբ հաստատել, որ ես շատ անկեղծ եմ:
Իշխանությունները կարողացան ճարպիկ գտնվել, որ ապրիլի 28-ի համար քառյակի նախապատրաստած միջոցառումները կարողացան կանխել՝ կառավարության հրաժարականիի արդյունքում: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի հետ կապված իր ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նախորդ շաբաթ Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալգին Իրանի մասնավոր սեկտորին գործընկերության կոչ էր արել՝ կապված երկրի վերականգնմանն օգնելու հետ:
«Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»:
«Չկա մի կին, որի կուրծքը հեռացված լինի, իսկ նա ժպտա»,- ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Արմեն Քոչարյանը` խոսելով այն նոր վիրաբուժական մեթոդի մասին
Այս մասին հայտնել է Եվրահաձնաժողովի մամլո ծառայությունը:
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցներից վիրավորված Մյասնիկ Հայրապետյանն ու Վալերի Հովհաննիսյանը դեռևս գտնվում են հիվանդանոցում: «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ նրանք գտնվում են հիվանդասենյակում, նրանց վիճակը նորմալ է, ապաքինվում են:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ուկրաինական կողմը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման իր աղբյուրները և միակ երթուղին, որը տալիս է նման հնարավորություն, անցնում է Սև ծովով:
«Իրականում չի եղել որևէ աճ: Տնտեսությունն ինքը ներսից իրեն կերել է: Մենք դեմ ենք հանիբալիզմի նախահայր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի կատարողականին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Իրաքի թուրքմենները չունեն զենք՝ զինյալներից պաշտպանվելու համար
Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թվարկեց Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության «քաջագործությունների» թոփ տասնյակը: Փաշինյանը սկսեց վերջինից։