2014 թ. ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թթ. բոլոր շրջանավարտների ցանկը (անուն-ազգանունները):
ԱՄՆ-ը որևէ միջոց չի հատկացրել «Մայդանի» համար
Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:
Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ռեպլիկը, որն ուղղված էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և այդպես էլ անպատասխան մնաց, Դ. հակոբյանը նմանեցրեց Քիփլինգի հայտնի ստեղծագործության հերոսներից մեկի` Շերխանի խոսքին` «Закон джунгли гласит – каждый отвечает за себя»: Այսինքն` Նազարբաևն ասել է` Ղարաբաղը իր համար է պատասխանում, Հայաստանի Հանրապետությունը` իր:
Այս մասին նշված է Boston Consulting Group (BСG) ընկերության հրապարակած Global Wealth 2014 զեկույցում:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը:
Հայաստանը կարիք ունի փոփոխության` կառավարությունը պետք է փոխվի, իշխանությունը պետք է ավելի բաց դառնա։ Պետք է հաշվի առնվեն ոչ միայն առանձին մասնավոր բիզնեսների շահերը, այլ ողջ ժողովրդի։ Նաև ընդդիմությունը Հայաստանում անորոշ վիճակում է։ Նորից կրկնեմ` Հայաստանի գլխավոր խնդիրը մոնոպոլիաներն են։
Ոչ իշխանական ուժերը նաև կոչ են անուն իշխանություններին չստորագրել որևէ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որով կխաթարվի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև հաստատված հարաբերությունների ներկա համակարգը, այդ թվում՝ տնտեսական մասով:
«Ես ինձ այստեղ չեմ զգում ո’չ հաշվապահի, ո’չ ֆինանսիստի դերում: Ես այստեղ ներկայացնում եմ օրենքով սահմանված կարգով բյուջեի կատարողականը: Ստեղծագործական աշխատանքով չի, որ զբաղված եմ այս պահին, փորձում եմ
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար տարիներ չենք ունեցել նման իրավիճակ, որ գանձարանը դատարկ լինի: Չի եղել ստանձնած պարտավորություն, որի դիմաց վճարում կատարված չլինի գանձապետարանի դատարկ լինելու պատճառով: Որևէ պնդում, որ գանձապետարանը դատարկ է, չի համապատասխանում իրականությանը»:
Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՕԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ. Դվին գյուղում վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Կիմա Յուխանաևային, նրա տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է բաժին:
«Էդ ի՞նչ ծառայություն է մատուցում այդ ընկերությունը, որ բյուջեից այդքան փող ենք իրեն զիջում»,- այսօր ԱԺ նիստում 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հարցադրում արեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` խոսելով արագաչափերի և կարմիր գծերի մասին: Ըստ նրա` ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրել էր, որ անցած տարի բյուջեի 2.9 մլրդ դրամ շահույթի աճ է եղել միայն արագաչափերի արդյունքում, […]
«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,- news.am-ի փոխանցմամբ՝ այսպես է արձագանքել Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը:
Քիչ առաջ զանգահարել է Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը եւ հայտնել, որ այսօր ինքը զանգահարել է Հայաստանում BBC-ի թղթակից Ալեքսեյին (Ալեքսեյ Մանվելյանին) եւ ասել, որ հունիսի 10-ի ժամը 11.19-ին հայտարարում է, որ ինքը՝ ընտանյոք հանդերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան է հայցում:
Հունիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
«Եթե անցած տարվա ռուսական պարտքի հետ կապված գործարքը չեզոքացնենք, ՀՀ-ն կշարունակի դասակարգվել որպես նվազ պարտք ունեցող և ոչ ռիսկային երկիր»,- ասաց Ջանջուղազյանը:
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ՄԻԱՎ-ով ապրող 9 երեխաների ծնողներին փոխանցեց բարեգործական համերգից ստացված գումարները և նրանց նվիրեց Նոր Կտակարաններ:
«Կառավարությունը մեզ մատուցել է մի հանելուկ, որի պատասխանը ես չեմ գտնում և այս քննարկումը կարելի է նվիրել այդ գործին: ԿԲ հաշվին 189 մլրդ դրամ է եղել, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: Հաճախ տեսնում եք, որ բյուջեի եկամտային մասը չեն կարողանում կատարել, բայց մտնում են մեծ ծախսերի մեջ: ՀՀ-ում իրականում դուք հավաքել եք փողը նախատեսվածից շատ, բայց ծախսերը չեք կատարել, օրինակ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 77%-ն է կատարվել»,- այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէին ներկայացել ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպանները:
«Դա շատ բարդ հարց է: Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր շատ հակասական է: Այն, ցավոք, հակասության մեջ է առաջադիմական գաղափարներին: Ի՞նչ կարելի է անել: Վրաց ուղղափառ եկեղեցին շատ մեծ հեղինակություն ունի,որը գերազանցում է բոլոր քաղաքական գործիչներին, Իլյա Երկրորդի հեղինակությունը ավելի քան 90 տոկոս է»:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը առաջարկվում է հաստատել եկամուտների գծով՝ 1,071,370,604.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,142,890,354.0 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 71,519,749.7 հազար դրամ:
Շաբաթական կլինի երկու առցանց դաս և մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված են շուրջ 150 մասնակիցներ Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից և Գորիսից:
Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը:
Շիրակի մարզի երկու համայնքի` Հառիճի և Նահապետավանի ջրերը նույն առվով չեն հոսում: Պատճառը մի քանի տարի առաջ կառավարության կայացրած որոշումն է:
Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ գործարք է տեղի ունեցել, և սեփականատերը փոխվել է: Բայց ուշագրավն այն է, որ ըստ նույն աղբյուրների, «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը չի փոխվել: Նա Գարիկ Նազարյանն է, ով Վահան Մելքոնյանի վստահելի մարդն է: Կարելի է ենթադրել, որ, ձևակերպված գործարքի արդյունքում «Մեգատեքսը» կրկին անցել է Վահան Մելքոնյանին, այսինքն` «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն այն վաճառել է ինքն իրեն:
Համապատասխան որոշումը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Ինչպես երևում է ներկայումս գործող գների և հաշվարկում ներկայացված գների համեմատությունից՝ էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 10%-ով, այլ ավելի մեծ չափով։
Ֆորմալ առումով Սերժ Սարգսյանը կարող է նաև 2018 թվականից հետո իշխանություն չունենալ, բայց նրանը կլինի այն կուսակցությունը, որ կունենա իշխանություն: Ժողովրդավարական փաթեթավորմամբ, սակայն գործնականում` անձի պատկանող իշխանություն:
Հունիսի 10-ին, ժամը 10.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 5-ին փլուզվել է Վայոց ձորի մարզի Մալիշկայի գյուղամիջյան ավտոճանապարհը:
Գիրքը պատմում է Քլինթոնի կյանքում ու քաղաքական կարիերայի ժամանակ նրա ընդունած բարդ որոշումների մասին: