
Ռեուվեն Ռիվլինն ընտրվել է Իսրայելի նախագահ

Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Քնեսեթի պատգամավոր Ռեուվեն Ռիվլինը հաղթել է այսօր Իսրայելում անցկացված նախագահական ընտրություններում: Խորհրդարանում անցկացված քվեարկության երկրորդ փուլի ժամանակ Ռիվլինը հավաքել է 63 քվե, իսկ նրա մրցակից Մեիր Շիտրիտը՝ 53 քվե:
Ռիվլինը ժամանակին հանդիսացել է Քնեսեթի նախագահը և պատկանում է իշխող «Լիկուդ» կուսակցությանը: Իսրայելի նորընտիր նախագահ երդում պետք է տա հուլիսի 24-ին: Իսրայելում նախագահի պաշտոնն ունի ներկայացուցչական բնույթ, իսկ գործադիր իշխանությունը փաստացիորեն ամբողջովին պատկանում է երկրի վարչապետին: