Բաժիններ՝

ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի դիմումը. Խնդիրը հանգում է օրինականության բողոքարկմանը. «Փաստինֆո»

Հունիսի 10-ին Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը, ըստ էության, այն մերժեց: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

ՍԴ-ն որոշեց, որ Կարեն Անդրեասյանի կողմից վիճարկվող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը ՍԴ այսօրվա որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանականերում համապատասխանում է Սահմանադրությանը:

ՀՀ վարչապետի 1996թ. նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» որոշման մասով գործի վարույթը որոշվեց կարճել:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս