
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 5 զինծառայող զոհվել է յուրայինների սխալ ռմբակոծության հետևանքով. աղբյուր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի Զաբուլ նահանգում ռմբակոծության ժամանակ թույլ տված ենթադրաբար սխալի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի 5 զինծառայող: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում առկա աղբյուրը:
ISAF-ի հրամանատարությունը հայտնել է, որ երեկ Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի 5 զինծառայող, սակայն նա մանրամասներ չէր ներկայացրել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զինծառայողները զոհվել են Արհանդբադ օկրուգում ռմբակոծության ժամանակ թույլ տված սխալի հետևանքով:
Աֆղանստանի բանակի ներկայացուցիչ Մոհսին Խանն իր հերթին հայտարարել է, որ զինծառայողները զոհվել են իրենց ծառայակիցների կրակի հետևանքով՝ հավելելով, որ զոհվել է նաև մեկ աֆղան զինվոր: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի զոհված զինծառայողներն ամերիկացիներ են: