Բաժիններ՝

«Տրանսստրոյբանկ»-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անդամ

2014թ. մայիսի վերջին կայացել է Յունիբանկի բաժնետիրոջ տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփել է բանկի 2013թ.-ի արդյունքները: Օրակարգի հարցերի շրջանակներում ժողովը որոշում է կայացրել հաստատել բանկի ֆինանսական հաշվետվությունները: Նշվել է, որ իրականացված ռազմավարության շնորհիվ Յունիբանկը պահպանել է իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում`  արձանագրելով հետևյալ հիմնական ցուցանիշները. ակտիվներ` 153 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններ` 133 մլրդ ՀՀ դրամ, կապիտալ` 20.7 մլրդ ՀՀ դրամ:

«Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության ներկայացուցիչ Արմեն
Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բանկի ղեկավարությանը համատեղ
արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ Յունիբանկի զբաղեցրած դիրքերը
վկայում են բանկի ղեկավարության աշխատանքի բարձր որակի մասին:

Բաժնետիրոջ ժողովը որոշում է կայացրել Յունիբանկի Խորհրդի կազմում ընդգրկել
«Տրանսստրոյբանկ»-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանին, ՀՀ ԿԲ-ում
հետագա համաձայնեցմամբ: Բանկի Խորհուրդը հաստատվել է հետևյալ կազմով` Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան, Խորհրդի անդամներ Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Սուրեն Հայրիյան և Հրահատ Արզումանյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս