
ՌԴ-ը պատժամիջոցներ չի սահմանի Ուկրաինայի դեմ, եթե նա ԵՄ-ի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Ուկրաինայի դեմ, եթե նա ԵՄ-ի հետ ստորագրի Ասոցացման պայմանագիրը.
«Ուկրաինացիները պետք է իրենց ընտրությունը կատարեն ինքնուրույն: Նրանք իրենք պետք է որոշեն ստորագրել Ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, թե ոչ: Եթե նրանք ընդունեն նման որոշում, ապա ի հայտ կգա այն պարտավորությունների հետևանքները, որոնք Ուկրաինան արդեն վաղուց ստանձնել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում:
Ուկրաինայի ընտրության իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Եթե նրանք ընտրեն ԵՄ-ի հետ ասոցացումը, որը հակասում է ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու մասին Ուկրաինայի ստանձնած մի շարք պարտավորություններին, ապա այն արտոնությունները, որոնք Ուկրաինան ստանում է ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտում, կդադարեն գործել: Դա նորմալ առևտրայիn ռեժիմ է, որևէ պատժամիջոց չկա»: