Ոստիկանությունը Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել մի շարք ակտիվիստներ՝որոնց թվում՝ Վահագն Մինասյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Դվին Իսանյանին, Անտոն Իվչենկոյին, Արթուր Պետրոսյանին, Հրայր Սազյանին, Հերբերտ Գևորգյանին և Սիփան Փաշինյանին:
ԱՄՆ –ի պաշտպանական բյուջեն գերազանցում է վարկանիշային ցուցակում ընդգրկված մնացած երկրների բյուջեն` միասին վերցված:
Պատճառը խաչմերուկում գտնվող հնագույն պատմամշակութային շինություն համարվող է Աֆրիկյանների տունն է, որի տարածքը, ըստ բնակիչների, գնել է մի պարսիկ և պատրաստվում է ապամոնտաժել էլիտար շենք կառուցելու համար, իսկ բնակիչները փորձում էին ամեն կերպ քանդել երկաթյա պատնեշները, որպեսզի ապամոնտաժումը չիրականացվի:
Բժիշկներն ու գիտնականները այդպես էլ կոնսենսուսի չեն գալիս` նույնասեռականությունը ձեռքբերովի՞, թե՞ ի ծնե եկած շեղում է: Իհարկե, բժշկական ու գիտական աշխարհը հակված է կարծել, որ դա ձեռքբերովի շեղում է, որը կապված է հոգեբանական, սոցիալական ու մի շարք այլ խնդիրներով, սակայն դեռ 90-ականների գիտնականների խումբ հայտարարեց, որ կա Նույնասեռականության գեն, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն այդպես էլ չհաստատվեց:
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, անցած շաբաթ օրը Մոսկվայի «Սոկոլ» հյուրանոցում ձերբակալվել է 54-ամյա հայազգի «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ երիտասարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանն ուշագնաց է եղել, իսկ նա էլ կարծել է, թե մահացել է և հեռացել դեպքի վայրից:
«Երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ էության, Հայաստանում տեղի է ունենում կամ արդեն տեղի է ունեցել ընդդիմության տրանսֆորմացիա: Եթե նախկինում ընդդիմությունը ձգտում էր հասնել իշխանության, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրերը, ապա այժմ ձգտում է հասնել նրան, որ իշխանությունը հաշվի նստի իր գոյության հետ և ապահովի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ընդդիմությունը կկարողանա հանրային հետաքրքրություն ներկայացնող պահանջներ ներկայացնել իշխանությանը և հասնել այդ պահանջների իրականացմանը:
«Ամբողջ թաղամասը ցնցված էր, սակայն, ոչ մեկս չէր մտածում, որ մոլախաղ ասածը օրերից մի օր մեզ էլ կհասնի, կմտնի մեր տները,- «Մեդիալաբին» ասում է Նազարյանը,- Ամենամոտ ընկերուհուս ընտանիքը մեկ տարի առաջ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ եղբայրը խաղացել ու կրվել էր ամեն ինչ`տուն-տեղ, եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ արել: Ոչ մեկը չէր կարողանում մղձավանջի վերջը դնել»:
Հանդիպման ընթացքում ամրագրվեց երկու կողմերի պատրաստակամությունը ընտրական բարեփոխումների` մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական օրակարգի ձևավորման հարցում:
Հունիսի 7-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա Երևան-Իջևան ճանապարհի 107-րդ կմ-ին ընկել է Աղստև գետը:
Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ պարբերաբար գծային վերանորոգումներ է իրականցնում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբն օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ին:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մասնակցում է ատոմային էներգետիկայի «Ատոմէքսպո-2014» միջազգային խոշոր համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։
«Առաջին լրատվական»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հաշտության առաջարկ է ներկայացրել:
Ծառերի սպանդ և հրազենային վնասվածքներ:
Երեխաներին մանկապարտեզ ուղարկելու ցանկություն ունեցողները շատ են, երեխաներին մանկապարտեզում ընդունելու հնարավորությունները՝ փոքր։
Շատերը գիտեն, թե ինչ կարող է պատահել, օրինակ աղի վարունգ ուտելուց հետո կաթ խմելու արդյունքում: Մասնագետները, սակայն, դեռևս չգիտեն, թե որն է այդ երկու մթերքների անհամատեղելիության պատճառը: Այնուամենայնիվ այսպիսի դեպքերում դրանց պատճառներն այնքան էլ էական չեն.
Երեխաներից մեծը՝ 17-ամյա Անահիտը, մեկ տարի առաջ ամուսնացել էր և սպասում էր փոքրիկի: Մյուս 4 մանկահասակ երեխաներն ապրում են տարեց տատիկի խնամակալության ներքո:
Մայիսի 31-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Սարգսի կողմից Լևոն Մ.-ի բջջային հեռախոսի հիշողության կրիչը գողանալու մասին:
«Ներսես Մելքոնյանն այն անձնավորոթյունն է, ով հովանավորել է եկեղեցու խաչի կառուցումը: Հետաքրքիր է, որ խաչն ուղղված է դեպի Թուրքիա: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, ինչպես են այդ գյուղի մի քանի բնակիչներ պահպանում դա: Ներսեսն է, որ եղել է հովանավորը: Նաև գյուղի վերաբերյալ գիրք է հրապարակվել, նրա լուսանկարը և գյուղի բնակչների խոսքերն այնտեղ ամբողջությամբ զետեղված են…»:
Եթե մի կողմից նախագահ Սարգսյանի լուռ մնալը այդ ժողովին սուր քննադատության է ենթարկվում, մյուս կողմից նաեւ հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել Բաքվի պայմանի որդեգրման` համաձայնագրի բնագիրը ստորագրող պետությունների ներկայացուցիչների կողմից: Այս հարցի բանավիճումը կարող է շարունակվել: Կանխատեսումները կզարգանան հասնելու համար այնտեղ, ուր սա պատեհ առիթ է պաշտոնական Երեւանին հրաժարվելու եւրասիական կառույցներին անդամակցելուց:
Հունիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարենի կողմից Վանուշ Մ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք տալու և Սոս Մ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն Ազգային ժողովում այսօր հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ կապված կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ՝ նշելով, որ արտաքին պարտքի ավելացման հարցը զգայունություն է առաջացնում ցանկացած պատգամավորի ու քաղաքացու մոտ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Այսօր՝ հունիսի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.55 դրամ։
Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումներ: Ո՞ւմ դիմել անհամաձայնության դեպքում. խորհուրդներ վարորդներին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնականի մանդատի համաձայն` երեքշաբթի օրը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի հատվածում մշտադիտարկում է նախատեսվում անցկացնել:
«Հայաստանում պետք է սահմանվի շքեղության հարկ, որ հարուստներն ավելի շատ վճարեն: Սա նաև կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ դրսևորում է»:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին: