Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ձեռնարկում է բացառապես պաշտպանական միջոցներ. Ռասմուսեն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ այն միջոցները, որոնք Արևելյան Եվրոպայում ձեռնարկում է ՆԱՏՕ-ն, բացառապես պաշտպանական բնույթի են ու համապատասխանում են կազմակերպության միջազգային պարտավորություններին.

«Ես հասկանում եմ ռուսական հայտարարությունը, որ նրանք իրենց (Կալինինիգրադի մոտ) զորավարժությունները գնահատում են որպես հավաքական պաշտպանության ամրապնդմանն ուղղված մեր քայլերի պատասխան»: Ռասմուսենն ընդգծել է, որ զորավարժությունները՝ որպես այդպիսին, պարտադիր չէ, որ լինեն հարձակողական բնույթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս