Բաժիններ՝

Բելառուսական արտադրանքը շատ ավելի որակյալ ու անվտանգ է, քան՝ ռուսական արտադրանքը. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուս-բելառուսական հարաբերություններում շատ թեմաներ են ծագել, որոնց անհրաժեշտ է լուծում տալ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիմանելու տեղ չունի Բելառուսին, քանի որ իրենք պահպանում են պայմանավորվածությունները:

Ավելի վաղ Ռուսաստանն արգելք է դրել մոտ 20 բելառուսական ձեռնարկության սննդամթերքի մատակարարումների վրա՝ կապված դրանցում վտանգավոր միկրոօրգանիզմներ հայտնաբերելու հետ: Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք չափազանց շատ են կերակրել ռուսներին, և հետևաբար իրենց չեն կարող հանդիմանել:

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ բելառուսական արտադրանքը որակյալ ու անվտանգ է, և որ այդ հարցում այն զգալիորեն գերազանցում է ռուսական արտադրանքը: Բելառուսի նախագահը կողմ է արտահայտվել ռուսական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ բաց երկխոսությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031