
Յացենյուկը դեկտեմբերի 15-ին հանդիպելու է Սթոլթենբերգի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դեկտեմբերի 15-ին հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Յացենյուկն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում, ուր ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը:
Յացենյուկը վերստին ընդգծել է Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ուկրաինական բանակը պետք է ամբողջովին համապատասխանի ՆԱՏՕ-ի չափորոշիչներին.
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցությանը, ապա ամեն տարի հաստատվում է ՆԱՏՕ-Ուկրաինա գործողությունների պլանը: Եվ այստեղ ես կցանկանայի առանձին դիմել մեր գործընկերներին և հայտնել, որ երկուշաբթի հանդիպելու եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Մենք հույսեր ենք կապում իրական աջակցության հետ»: