Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ի ու Հարավային Օսիայի միջև հնարավոր նոր պայմանագիր ստորագրելուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Դավիթ Կերեսելիձեն մեկնաբանել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլիովի այն հայտարարությունը, թե 2015 թվականին նոր պայմանագիր է ստորագրվելու Ռուսաստանի հետ:

Կերեսելիձեն հայտարարել է, որ իրենք քանիցս ասել են, որ Մոսկվայի ու Ցխինվալիի միջև ակնկալվում է նմանատիպ պայմանագրի ստորագրում, ինչպիսին որ ստորագրվեց Ռուսաստանի ու Աբխազիայի միջև: Կերեսելիձեն ընդգծել է, որ իրենք արդեն իսկ աշխատանքներ են տանում՝ միջազգային հանրությանն այդ պայմանագրի մասին իրազեկելու համար.

«Բնականաբար, Թիբիլովի հայտարարությունը տագնապալից է և իրենում պարունակում է սպառնալիք: Եվս մեկ անգամ ֆիքսենք, որ դա ապակառուցողական հայտարարություն է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ցխինվալիի դե-ֆակտո իշխանությունների կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031