
2015 թվականի սկզբին պլանավորված է նոր պայմանագիր ստորագրել ՌԴ-ի ու Հարավային Օսիայի միջև. Թիբիլով

RSOnews-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հարավային Օսիան ձենամուխ են եղել համագործակցության մասին նոր պայմանագրի մշակմանը:
Թիբիլովը մանրամասնել է, որ կողմերն արդեն իսկ անցկացրել են տվյալ խնդրի շուրջ խորհրդակցություններ: Ընդգծվում է, որ ապագա պայմանագրում հատուկ ուշադրություն է հատկացվելու Հարավային Օսիայի անվտանգության, պաշտպանունակության ու սոցիալական ոլորտներին առնչվող հարցերին:
Ապագա պայմանագրի հիմքում նաև ընկած է լինելու Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև սահմանային ռեժիմի հարցը: Թիբիլովը հայտարարել է, որ ինքն է պայմանագրի հարցով պաշտոնապես դիմել ռուսական կողմին: Պայմանագրի նախագիծը քննարկելու են հանարապետության խորհրդարանն ու հասարակությունը:
Ռուսաստանը վերջերս նմանատիպ պայմանագիր է ստորագրել Աբխազիայի հետ: