Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը գաղտնի որդեգրել է տնտեսական բարեփոխումների անցկացման կուրս. մամուլ

Новое время պարբերականի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը գաղտնի որդեգրել է տնտեսական բարեփոխումների անցկացման կուրս: 2012 թվականի հունիսի 28-ին և 2014 թվականի մայիսի 30-ին թվագրված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի որոշումները կոչված են մեղմացնել քաղաքացիների կյանքը:

Եվ թեև ԿԺԴՀ-ի իշխանությունները զերծ են մնում տնտեսական ներքին վերափոխումները հրապարակավ ընդունելուց, վերլուծաբաններն ու դիվանագետները պնդում են, որ վերջին շրջանում այդ երկրում ոչ միայն արձակվում են արբանյակներ, այլև՝ իրականացվում են բարեփոխումներ:

Օրինակ, ներկայումս տեղի կոլտնտեսություններին թույլատրվել է տրոհվել, այսինքն ստեղծել մոտ 5 մարդուց բաղկացած արտադրական փոքր օղակներ: Այսինքն, այդպիսի մասնաճյուղ կարող է դառնալ սովորական ընտանիքը, որը կաշխատի դաշտի որոշակի հատվածում:

Բացի այդ, արտադրական տվյալ օղակին այժմ թույլատրվել է իրեն պահել հավաքած բերքի 30 տոկոսը՝ դա շուկայում վաճառելու հնարավորությամբ: ԿԺԴՀ-ում նախկինում չէին էլ երազում նման բաների մասին:

Ավելին, եթե նախկինում ԿԺԴՀ-ի բնակիչները սնվելու համար ինքնակամ ցանքատարածություններ էին հիմնում լեռնալանջերին, ապա այժմ պետությունը մեկ օղակին հատկացնում է մինչև 3300 քառակուսի մետր հողատարածք: Ավելի վաղ գյուղացիներին հատկացվում էր մոտ 30 անգամ ավելի քիչ հողատարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս