Նավթի կտրուկ գնանկումը հանդիսանում է մի շարք պետությունների կողմից իրար հետ դավի մեջ մտնելու հետևանք:
«Օրինակ՝ սփյուռքի տարբեր համայնքներում իմ հանդիպումներում ես լսում եմ այսպիսի առասպելներ, նույնիսկ հուսահատեցնող, ահասարսուռ առասպելներ, որ Հայաստանում, ասենք, գոյություն ունի տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսները խլում են: Սրանք ստեր են 2014թ. Հայաստանի համար: Երբ այդ ստերը ցավոք սրտի մնում են օտարերկրյա ներդրողների, այդ թվում սփյուռքի ներդրողների մտքերում, և դրանք բացասաբար են ազդում մեր տնտեսության վրա»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Ներկայումս տվյալ գործընթացով զբաղվում են «Գազպրոմը» և «Բոթաշը»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Տարվա մարդ» անվանակարգին հավակնել են նաև Ֆերգյուսոնի ցուցարարները, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, չինական Alibaba կորպորացիայի ղեկավար Ջեկ Ման, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտ
Քաղաքացի Գևորգ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի Twitter-յան միկրոբլոգում:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին,առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան:
Դրա համար էլ պահպանվելու են թե՛ Ժնևյան ձևաչափը, թե՛ Կարասին-Աբաշիձե ձևաչափը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոն է տեղափոխվել 39-ամյա տղամարդ՝ ձախ նախաբազկի հատվածի կտրած վերքով: Պարզվել է, որ նա նաև օտար մարմին է կուլ տվել:
Կարսում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ չորրորդ հանդիպումը:
«Եթե մենք ծրագիրը 4 տարի ժամկետով փարձարկում ենք Վայոց Ձորի մարզում, սա դեռ չի նշանակում, թե առաջիկա 4 տարում որևէ այլ մարզում առաջին դասարանցիներին համակարգիչներ չեն տրվելու: Շատ կարևոր է գնահատել ծրագրի արդյունավետությունը և երկու տարի անց, արդեն ունենանլով ծրագրի արդյունավետության մասին վկայող որոշակի տվյալներ, կարող ենք շրջանակները ընդլայնել»:
Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է էներգետիկ անկախության նոր քաղաքականության մասին:
«Ուշադրություն մի դարձրեք, որ այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ էության, դրածո է, գիտեք՝ ով է իրեն դրել, նաև դժբախտ է, որովհետև սակավամիտ է, նորագույն պատմություն չիմացող մարդը չի կարող ըստ արժանվույն ծառայել»:
Մեր հարցին էլ՝ երբ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ԱԺ-ում քվեարկության էր դրվել, որոշակի թվով մարդիկ հավաքվել էին ու պատգամավորներին տարբեր պիտակավորումներ էին տալիս՝ կոչ անելով չքվեարկել ԵՏՄ-ին անդամակցելու օգտնին, ի՞նչ նշանակություն ունեն այդ մարդիկ Ձեզ համար, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ոչ մի նշանակություն չունեն:
Քերին հիշեցրել է, որ Բաշար Ասադի դեմ մարտնչում են սիրիացի ապստամբները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր տեղի ունեցած տնտեսական իրավունքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանաելի մաս են կազմում: «Դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և, անշուշտ, պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում: Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում […]
Այսօր հրավիրված ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ նաև ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի շուրջ ԱԺ պատգամավորների քվեարկությանը: Ըստ նրա՝ ԵՏՄ-ին կողմ քվեարկողները իրենց քվեարկությամբ իրենց վրա խարան դրեցին. «Ընդամենը մի քանի ամիս հետո չգիտեմ՝ ինչպես պետք է արդարանան»:
Խոսելով ԱԺ-ի դիմաց ԵՏՄ-ին դեմ անցկացվող ակցիաների սակավամարդության մասին՝ Պ. Հայրիկյանը նշեց. «Ասել, որ սակավաթիվը կապված է այն բանի հետ, որ մարդիկ կողմ են` այդպես չէ, որովհետև, մեր արած հարցումներով մենք ստացել ենք, բոլորովին այլ պատկեր: Այստեղ գործում է հայ քաղաքացու, հայ մարդու այն մոտեցումը, որ ամբողջ աշխարհի դեմ ելած պուտինիզմը, միևնույն է` պետք է տապալվի, այնպես որ` կարիք չկա ավելորդ ճիգեր գործադրել»:
Մեդվեդևն ընդգծել է, որ արևմտյան պատժամիջոցները մարտահրավեր են, որոնց իրենք պարտավոր են պատասխանել:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել դեկտեմբերի 5-ից ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող` 1985 թ. ծնված Դավիթ Կ.-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 TS 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները:
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված եթը ավարտվեց: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից. մասնակիցները անցան Մաշտոց, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով և վերադարձան Ազատության հրապարակ:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Այդպիսով, Հայրապետյանը տնային կալանքի մեջ կգտնվի մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը:
«Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտական փուլ, որի արդյունքում բիզնեսն ու ֆիզիկական անձինք կունենան բավարար պայմաններ՝ սահմանահատումն առավել սահուն իրականացնելու համար»,- նշել է նախարարը:
Հանդիպումը կայացել է այսօր Կարսում անցկացվող Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՄԻՊ միջոցառմանը այսօր ներկա չէին դատախազության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Լրագրողների հարցին՝ նրանք հրավիրվա՞ծ չէին, թե՞ չէին ներկայացել՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ձեր նշած մարմիններն այս տարի չեն հրավիրվել, որովհետև մենք հրավիրել ենք միայն այն մարմինների ղեկավարներին, որտեղ իսկապես համագործակցություն ենք տեսել և իսկապես կոնկրետ, ֆիքսված դրական ձեռքբերումներ, որոնց մասին ես հայտարարեցի»: Նա նշեց, որ դատախազության հետ այս տարի չեն ստացվել աշխատանքները:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերն անցնում են հստակ պրոցեդուրա, որը ժամանակ է շատ խլում: Մարտի 1-ի բոլոր գործերը մտել են վճիռ կայացնելու փուլ: Կարծում եմ, մոտ ապագայում՝ 6-8 ամսվա ընթացքում, բոլոր վճիռները կլինեն և դա կլինի հստակ պահանջ՝ որոշակի վերանայումներ կատարելու համար»,- լրագրողներին ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Դումայում այնպիսի զավեշտական առաջարկներ են լինում, որ գուցե սա հերթականը լինի: Մեր ԱԺ-ում էլ կան նման պատգամավորներ, որ կբարձրաձայնեն նման հարց, բայց չեմ կարծում, որ նման բան լինի: Մենք այս ճանապարհն ընտրել ենք 1991թ. և հստակորեն, քայլ առ քայլ գնում ենք»,- ասաց Ա.Արզումանյանը: