
Դոնբասում ռուսական զորքերի թիվը հասնում է մինչև 10.000-ի. Ուկրաինայի Գլխավոր շտաբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասում գտնվում է 32.600 հոգանոց ռուս-ահաբեկչական զորք: Այս մասին Կիևում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոզմազնինը.
«Մենք անմիջականորեն Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ներկայությունը գնահատում ենք 6000-10.000 մարդ, որոնք Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ են:
Ընդհանուր առմամբ՝ ապօրինի զինված միավորումների հետ միասին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքում նրանց թիվը հասնում է 32.685 մարդու: Նախկինում նրանց թիվը 34.000 էր, ապա՝ 32.400, իսկ այժմ՝ 32.600 մարդ: Այսինքն նրանց թիվը մի փոքր ավելացել է:
Ես միայն խոսեցի զինված ուժերի խմբերի մասին: Մեզ մոտ (Ուկրաինայի տարածքում) են գտնվում Ռուսաստանի ներքին զորքերի ստորաբաժանումները, հատուկջոկատայինները: Մենք չենք տեսնում նրանց»: