Բաժիններ՝

Իսրայելական ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի երեք հրամանատար

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտարարել են, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է խմբավորման երեք հրամանատար:

Մասնավորապես, սպանվել են Մոհամմեդ Աբու Շամալան, Մոհամեդ Բարհումը և Ռաեդ Աթթարը: Անցած գիշեր իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 8 պաղեստինցի: Ավիահարվածի հետևանքով Ռաֆահ քաղաքում կործանվել է քառահարկ բնակելի շինություն:

Նախկինի նման անհայտ է մնում ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ռազմական առաջնորդի՝ Մոհամեդ Դեյֆի ճակատագիրը: Օգոստոսի 20-ի ավիահարվածի ժամանակ զոհվել էր նրա կինն ու նորածին երեխան: Ենթադրվում է, որ Դեյֆին հաջողվել է փրկվել: Օգոստոսի 20-ի գիշերը դադարեցվել էին կողմերի միջև բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031