Պաշտպան. «Նախաքննական մարմինը «փնթի գործողություններ» է կատարել»

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտակ Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:  Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին երկու տուժողներ: Նրանք հայտնեցին, որ որոշակի ոսկեղեն են գրավադրել «Master credit» գրավատանը, գումար են ստացել: Այնուհետև իրենց զանգահարել են գրավատնից, պահանջել վերադարձնել մայր գումարը և ստանալ գրավադրված ոսկեղենը: Ըստ տուժողների՝ մայր գումարը վերադարձնելուց հետո, սակայն, իրենց ոսկին ետ չեն վերադարձրել: Տուժողներից մեկն ասաց, որ ոսկեղենի չվերադարձնելը գրավատան աշխատակիցը պատճառաբանել է նրանով, որ բունկերի հետ խնդիր ունեն: Մյուս տուժողն էլ ասաց, որ հեռախոսով խոսել է Արտակ անունով անձի հետ, ով խնդրել է մի քանի օր սպասել՝ նշելով, որ որոշակի խնդիրներ ունի: Երկու տուժողներն էլ հայտնեցին, որ պահանջում են իրենց ոսկեղենը կամ գումարը:

Տուժողների հարցաքննության ավարտից հետո Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ ճարոյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը «փնթի գործողություններ» է կատարել և Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրել այնպիսի հոդվածներով, որոնք իր պաշտպանյալը չի կատարել: Նա նշեց, որ այսօր հարցաքննված տուժողների դեպքում ակնհայտ է, որ իր պաշտպանյալը որևէ կապ չի ունեցել այդ գործարքների հետ, նշված գումարները չի յուրացրել, չի էլ տեսել. «Բայց չգիտես ինչու՝ այդ մեղադրանքներն առաջադրվել են իմ պաշտպանյալին»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031