Վազգեն Խաչիկյանին նոր մեղադրանք առաջադրվեց. armlur.am
armlur.am-ի փոխանցմամբ՝ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպանը` Լիպարիտ Սիմոնյանը, միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, որպեսզի կարողանան իմանալ` նա պետք է կալանավայրում անցնի իր բուժումը, թե՝ հիվանդանոցում: Նշենք, որ միջնորդությունը մերժվել էր, ինչի կապակցությամբ այսօրվա նիստին պաշտպանը հայտարարեց, որ Վ. Խաչիկյանը յուրաքանչյուր կես ժամը մեկ ընդմիջում չի խնդրում դեղորայքն ընդունելու համար, այլ գաղտնի է դա անում: Այդուհանդերձ, նախագահողը ևս մեկ անգամ նշել է, որ դատարանն արդեն որոշումը կայացրել է: Մեղադրող կողմը հայտարարել է, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Վահագն Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Մեղադրողի ներկայացրած բացատրության համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: