Միջազգային զարգացման ընկերակցությունը 24.8 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավում» ծրագրի ֆինանսավորման և վարկային համաձայնագրերին: Դրանց համաձայն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 9 մլն 800 հազար ՀՓԻ գումարի չափով վարկ և 15 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում, որոնք կուղղվեն կրթության բարելավման բարեփոխման ապահովմանը: Կառավարության կողմից նախատեսվում է 20 տոկոս համաֆինանսավորում: Ծրագիրն իրականացվելու է 2014-2019 թթ. ժամանակահատվածում:Վարչապետը կարևորել է համաձայնագրերը՝ նկատելով, որ դրանց շնորհիվ էապես կբարելավվի ավագ դպրոցների աշխատանքը: