Բաժիններ՝

ԵՄ-ը դատապարտել է Իրաքում ամերիկացի լրագրողի սպանությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը կտրուկ դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Սեբաստիան Բրաբանը.

«Ահաբեկչության այդօրինակ ձևերը հանդիսանում են միջազգային խաղաղության ու անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը: ԵՄ-ը, ինչպես երբեք, հավատարիմ է ահաբեկչության ու մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին: 

ԵՄ-ը շարունակելու է Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում աջակցել լրագրողների անվտանգության ապահովմանը և Իրաքի ու Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմանը»:

«Իսլամական պետություն» խմբավորումը երեկ տեսանյութ էր տարածել, որում պատկերված էր ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելը: Լրագրողը Սիրիայի հյուսիս-արևմուտքում անհետացել էր 2012 թվականի նոյեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս