Օրական յոթ-ութ ժամ առանց լույս ենք. Հակարի

Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղում ամառն առանձնապես անտանելի է գյուղացիների համար , անտանելի է ոչ թե մինչև ուշ երեկո այրող արևի ու տապից ագահ ծարավը հագեցնելու ջուր չունենալու, այլ ամեն օր ժամերով էլեկտրական հոսանքից զրկված լինելու պատճառով.

«Օրական 7-8 ժամ կտրում են լույսը: Անասունը մորթում ենք, միսը դնում սառանարան, լույսը անջատում են , միսը փչանում –հոտումա, մեր աշխատանքը ջուրը թափվում,,- զայրացած պատմում է Հակարիի առաջին բնակիչ Ջեմմա Երիցյանը: Կայքի հարցից հետո, թե որն է պատճառը հոսանքազրկման, տիկին Ջեմման ավելի է վրդովվում. ,»Զանգում ենք, ասում են մեզնից չի, ու հեռախոսը անջատում,»: Պարզվում է Հակարին էլեկտրաէներգիա ստանում է Գորիսից: Այնտեղից ևս գյուղացիները չեն կարողանում պարզել հոսանքազրկվելու պատճառը: Հակարին ազատագրվել է 92 թվականին, իսկ առաջին վերաբնակիչնեը աստեղ են եկել 93-94 թվականներին: Այսօրվա դրությամբ գյուղն ունի 34 տնտեսություն՝ 120 բնակչով: Գյուղի դպրոցում սովորում է 19 աշակերտ:

«Աշակերտների քանակը սկզբնական տարիներին մինչև 40 էր հասնում,,- պատմում է դպրոցի նախկին տնօրեն Արմեն Մովսիսյանը, ում հանդիպեցինք ճամփեզրի ծառի տակ դեպի Բերձոր գնացող մեքենայի անհույս սպասելիս:

Շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապ ,կարելի է ասել, չունեն: «Ճանապարհների վիճակը վատ է, մեքենան մեկ անգամ որ անցնում է, հաստատ մի բան փչանում է,,-ասում են զրուցակիցներս: Պարզ է, որ տրանսպորտի բացակայությունը խոչընդոտ է գյուղատնտեսական մթերքների իրացման հարցում, ինչն էլ իր հերթին խանգարում է գյուղատնտեսության զարգացմանը : ,,Կաթը ընդհանրապես անհնար է այստեղից տանել, ճամփի կեսին հաստատ կփչանա, իսկ պանիր տանում ենք Երևան:

Միսն էլ գալիս են տեղում մթերում,,- պատմում է Արմեն Մովսիսյանը: Չնայած այս դժվարություններին, զրուցակիցներս արդեն 20 տարի է ապրում են այստեղ և ստեղծել են իրենց տնտեսությունը ու ինչպես պարզվում է՝ ոչ այնքան փոքրիկ տնտեսությունը:

Խնդիրները , որոնց լուծման դեպքում կյանքն այնքան էլ դժվարին չի լինի Բերձորից բավականին հեռու գտնվող Հակարիում, կարելի է դասակարգել հետևյալ կերպ` ճանապարհ ու շրջկենտրոնի հետ կապող տրանսպորտ, խմելու ջուր և ստաբիլ էլեկտրական հոսանք:

Ի դեպ,.զրուցակիցներս վստահեցնում են, որ անասնապահության համար հիանալի պայմանները հնարավորություն են տալիս լուրջ ցուցանիշներ ունենալ գյուղատնտեսության այս ճյուղում, եթե մթերման խնդիրը ևս լուծվի. ,,Այստեղ ձմեռ հազվադեպ է լինում: Տարին տասներկու ամիս անասունն արածում է հանդերում: Հեշտ է անասուն պահելը, հատկապես մանր եղջերավոր, բայց որ մթերումը խնդիր է, հոտը չենք մեծացնում,,- ասում է տինին Ջեմման, ով ունի 40 կով:

karabakh-life.am

Տեսանյութեր

Լրահոս