Բաժիններ՝

Հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական առաջին բեռնատարը հատել է Ուկրաինայի սահմանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասի բնակչության համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնության առաջին բեռնատարը հատել է ռուս-ուկրաինական սահմանը և կանգնել է ուկրաինական անցակետի տարածքում:

Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային մաքսային վարչության ներկայացուցիչ Ռայան Ֆարուկշինը: 280 բեռնատարից բաղկացած շարասյունը մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկից Ուկրաինա է ուղարկվել օգոստոսի 12-ին: Դրանք փոխադրում են սննդամթերք, մանկական սնունդ, դեղորայք, քննապարկեր, տարբեր հզորության էլեկտրակայաններ:

Բեռնատարներն Ուկրաինայի սահման են հասել օգոստոսի 14-ին, ինչից հետո սկսվել է նրանց բեռների զննումը: Ավտոշարասյանն ուղեկցում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Նրանց մի մասը գտնվում է Դոնեցկում՝ սպասելով շարասյան ժամանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս