Աբխազիայում վաղն անցկացվելու են նախագահական ընտրություններ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Աբխազիայում վաղն անցկացվելու են վաղաժամ նախագահական ընտրություններ: Աբխազիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու է 4 թեկնածու, որոնք կա’մ զինվորականներ են, կա’մ էլ` իրավապահներ:
Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են Ռաուլ Հաջիմբան, Միրաբ Քիշմարիան, Ասլան Բժանիան և Լենոիդ Ձապշբան: Հունիսին Աբխազիայի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Ալեքսանդր Անկվաբը:
Աբխազիայի բնակչությունը կազմում է 240.705 մարդ, որից վաղվա ընտրություններին կարող է քվեարկել 132.861-ը: Ակնկալվում է, որ քվեարկության արդյունքներով քվեների կեսից ավելին կհավաքի Ռաուլ Հաջիմբան: Աբխազիայի նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու են մի շարք երկրների դիտորդներ: