Բաժիններ՝

Չինական կործանիչը Հարավ-չինական ծովի երկնքում անցել է ամերիկյան իքննաթիռից 10 մետր հեռավորության վրա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները երեկ հայտնել են, որ չինական կործանիչը երեք օր առաջ միջազգային օդային տիրույթում վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ամերիկյան «Բոինգ Ռ-8 Պոսեյդոն» պարեկային հակասուզանավային ինքնաթիռին:

Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբիի տվյալներով` միջադեպը գրանցվել է Հարավ-չինական ծովում` չինական Հայնան կղզուց 220 կիլոմետր դեպի արևելք: Չինական մարտական ինքնաթիռը երեք անգամ մոտեցել է ամերիկյան օդանավին` անցնելով նախ նրա ներքևով, ապա քթամասի մոտով, իսկ հետո` թևի կողքով:

Դրանով իսկ չինական ինքնաթիռն ամերիկյան օդանավին մոտեցել է 10 մետր հեռավորության վրա: Չինացի օդաչուն նաև այնպիսի շարժում է արել, որ ամերիկյան օդանավից տեսանելի լինի իր սպառազինությունը: Հայնան կղզու երկինքը քանիցս վերածվել է միջազգային կոնֆիլկտների արենայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031