«Եթե առաջին նախագահը իրեն զգում է հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող, ես շատ վատ եմ զգում»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով այսօրվա ասուլիսում հայտարարեց նոր՝ «Նոր ազատական» կուսակցության ստեղծման մասին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե քաղաքական դաշտում գործող կուսակցություններից ո՞ւմ հետ եք պատրաստ համագործակցել և ո՞ւմ հետ որևէ պարագայում չեք համագործակցի, այսպես պատասխանեց. «Որևէ պարագայում հնարավոր չէ համագործակցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության հետ, շատ դժվար եմ պատկերացնում համագործակցությունը Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ և՛ իր մաքսիմալիստական մոտեցումների, և՛ սոցիալիստական ուղղվածության համար: Դաշնակիցներ կարող ենք ունենալ թե՛ «Հանրապետություն» կուսակցությունից, թե՛ «Հայոց համազգային շարժումից», թե՛ «Ազատ դեմոկրատների» կուսակցությունից, թե՛ «Ազտաություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության մենյուն չեմ հասկանում, հենց հասկանամ, կասեմ»:

Իսկ ՀԱԿ-ի հետ կհամագործակցե՞ք՝ հացրին, նա այսպես պատասխանեց. «Հայ ազգային կոնգրեսի հետ ես ապահարզանս վաղուց եմ ձևակերպել՝ 3-4 տարի առաջ: Անկախ նրանից, որ խորին ակնածանք ունեմ առաջին նախագահի հանդեպ, ինձ համար ամենացավոտ թեման է, ես կուզեի ընդհանրապես ՀԱԿ-ի մասին հարց չհնչեր, որվհետև ՀԱԿ-ն իմ կենսագրության ամենալուսավոր և ամենատխուր էջն է: Եթե առաջին նախագահը իրեն զգում է հարուստ կլիենտի կողմից քցված մատուցող, ես շատ վատ եմ զգում: Ավելի չակերտները բացել չեմ ուզում: Ես մեծ սիրով ու հաճույքվ պարբերաբար շփվում եմ պարոն Ծառուկյանի հետ, բայց ես դրա իրավունքն ունեմ, քանի որ ես առաջին նախագահը չեմ երկրի ու ավելորդ պարտավորություններ չունեմ»:

Ձեր այդ հանդիպումներից կարելի՞ է ենթադրել, որ հնարավոր է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն՝ հարցին, Ս. Սուրենյանը պատասխանեց. «Ոչ, եթե շատ ուզենայի համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ, «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով արդեն վաղուց դեպուտատ կլինեի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս