
Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Օգոստոսի 23-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտակաքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: